Փորձագետները անվանել են ամենաոչպունտկուալ ավիաընկերության անունը

Իսրայելի խոշորագույն ավիափոխադրող  El Al-ը ճանաչվել է ամենաոչպունկտուալը աշխարհում, որը պարզ է դառնում FlightStats ընկերության ներկայացրած վիճակագրությունից։

Տվյալների համաձայն՝ ապրիլի ընթացքում ավիաընկերությունը ճիշտ ժամանակին իրականացրել է չվերթների միայն 40 տոկոսը։  Ընդ որում,  El Al-ի ինքնաթիռների  62 տոկոսը ժամանում է ավելի քան  15 րոպե ուշացումով։ capaciteitentest-klm-3555-w800Ուշացումներով երկրորդ տեղում հարավկորեական Asiana Airlines-ն է։ Նրա ինքնաթիռները ժամանակին տեղ են հասել  60 տոկոս դեպքերում։ Գրեթե նույնպիսի արդյունք ապրիլին ցուցադրել է նաև Պակիստանի ազգային ավիափոխադրող Pakistan International Airlines-ը։

Ամենապունկտուալը ապրիլին ճանաչվել է նիդեռլանդական  KLM-ն։ Նրա ինքնաթիռները ժամանակին վայրէջք են կատարել շուրջ  93 տոկոս դեպքերում։ Նրա հետ լավագույնների եռյակում հայտնվել են նաև բրազիլական  TAM Airlines-ը և նորվեգական  Norwegian Air Shuttle-ը  (ժամանակին իրականացրած չվերթների 91 տոկոս ցուցանիշով)։

You might also like