Four Seasons Hotels and Resorts հյուրանոցային ցանցը հայտարարել է 2017 թվականին իր Four Seasons Private Jet ինքնաթիռ-հյուրանոցի երեք նոր երթուղիների մեկնարկի մասին։ Այդ մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում․ հայտնում է Lenta-ն։ Կոպենհագենում Noma ռեստորանի հետ համագործակցությամբ՝ մասնավոր ինքնաթիռը առաջարկում է Culinary Discoveries երթուղիներ համադամասերների համար։ 2017 թվականի մայիսի 27-ից հունիսի 14 -ը տևող շրջագայության շրջանակում հյուրերը կարող են ծանոթանալ Ասիայի և Եվրոպայի քաղաքների խոհարարական ավանդույթներին։ Ճանապարհորդությունը կիրականացվի Սեուլ-Տոկիո-Հոնգկոնգ-Չիանգմայ (Թայլանդ)-Մումբայ-Ֆլորենցիա-Լիսաբոն-Կոպենհագեն-Փարիզ երթուղով։ Բացի այդ, Four Seasons-ը 2017 թվականին կառաջարկի զբոսաշրջիկներին Global Getaway երթուղին՝ Սինգապուր-Սամուի (Թայլանդ)-Դուբայ-Բուդապեշտ-Նիս-Լիսաբոն-Նևիս-Բոգոտա-Մայամի։ Մարտի 16-ից ապրիլի 8-ը տևող ճանապարհորդության շրջանակում կարելի է տեսնել Սինգապուրի հայտնի ֆուտուրիստական այգին, Սամուի կղզին և Սիամական ծոցը, Ֆորմուլա 1-ի Գրան պրիի մրցաշարը։ Four Seasons-ը նաև առաջարկում է հաճախորդներին International Intrigue ճանապարհորդությունը, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերի 3 -ից 26-ին Սիեթլ (Վաշինգտոն նահանգ)-Կիոտո-Պեկին-Մալդիվներ-Սերենգետի-Բուդապեշտ-Սանկտ Պետենբուրգ-Մարաքեշ-Բոսթոն երթուղով։Այս ուղևորության հյուրերին սպասվում է օդապարիկով թռիչք սավաննայով, մեդիտացիա Տանզանիայի Սերենգետի ազգային պարկի բլրի վրա և գալա ընթրիք Բուդապեշտում։ Սանկտ Պետերբուրգում ուղևորները կայցելելն Էրմիտաժ և Ֆաբերժե թանգարան։ Four Seasons Private Jet-ը, որը ներկայացվեց 2015թվականին, ստեղծվել է Boeing 757-ի հիման վրա։ Այն կարելի է անվանել աշխարհում առաջին ինքնաթիռ-հյուրանոցը։ Նորացված ինքնաթիռն ունի պլանշետով և Wi-Fi-ով կաշվե նստատեղեր, սպա ծառայություն և հատուկ ճաշացանկ։ Հյուրերի տրամադրության տակ են անձնական բորտուղեկցորդն ու լուսանկարիչը։ Ինքնաթիռում կարող է ճանապարհորդել 52 մարդ։