Ըստ բնակության արժեքի՝ ամենաթանկարժեք եվրոպական մայրաքաղաք է ճանաչվել շվեյցարական Բեռնը։ Քաղաքում գիշերակացի միջին արժեքը կազմում է 147,98 եվրո։ Այդ մասին հաղորդվում է Hotel Info զբոսաշրջային ծառայություն ուսումնասիրությունում, որը հրապարակվել է ընկերության կայքում․ գրում է Lenta-ն։
Նշվում է նաև, որ մեկ տարվա ընթացքում Բեռնում գիշերակացի արժեքը աճել է 7,27 տոկոսով։
Երկրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը, որը առաջատար էր անցյալ տարի։ Այստեղ զբոսաշրջիկները մեկ գիշերվա համար միջինում պետք է վճարեն 138,05 եվրո (մինուս 2,36 տոկոս 2015 թվականի համեմատ)։ Երրորդ տեղը զբաղեցրել է Կոպենհագենը՝ 136,9 եվրո (պլյուս 13,84 տոկոս 2015 թվականի համեմատ)։
Առաջատարների տասնյակում ընդգրկվել են նաև Ստոկհոլմը, Օսլոն, Բրյուսելը, Հելսինկին, Ամստերդամը, Փարիզը և Դուբլինը։ Մոսկվան զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 11-րդ տեղը։ Ռուսական մայրաքաղաքում գիշերակացը ճանապարհորդներին կարժենա միջինում 92,85 եվրո։ Մեկ տարվա ընթացքում բնակության արժեքը նվազել է 9,15 տոկոսով։