Շատ ճանապարհորդներ գոնե մեկ անգամ հիասթափություն են ապրել ինքնաթիռում ֆիլմը մինչև վերջ չնայելու համար։ Այդ պատճառով Air France ավիաընկերությունը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավարտել իրենց հետաքրքրած ֆիլմի դիտումը արդեն վայրէջքից հետո։ Cinema to Go անունը կրող ծառայությունը թույլ կտա ուղևորներին տեղափոխել ավիաընկերության առաջարկած ֆիլմերի հավաքածուն իրենց պլանշետի, սմարթֆոնի կամ համակարգչի վրա նվերային կոդի միջոցով։ Ներկայումս այդ ֆունկցիան հասանելի է միայն Լոս Անջելես-Փարիզ չվերթի ինքնաթիռներում։ Air France-ը հանդիսանում է ամենաամյա Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերը։ Այդ պատճառով ավիաընկերության ուղևորներին հասանելի են Ոսկե արմավենու հավակնորդ նորագույն ֆիլմերը։