Բահրեյնը բացել է երկրում առաջին լողացող հյուրանոցը

Մայիսի 15-ին Մանամայում պաշտոնապես բացվել է Բահրեյնում առաջին լողացող հյուրանոցը․ գրում է  Аrabian business-ը։
Հինգաստղանի C-Hotel հյուրանոցը  կառուցվել է հին լողացող տան հիմքի վրա և ունի  14 համար, որոնցից 2-ը սուիթ են։
Լողացող բուտիկ-հյուրանոցը կառավարում է Seven Leisure Group-ը։

C-HOTEL
Հյուրանոցը սկսել է գործել արդեն անցյալ տարվա դեկտեմբերին  և մինչ օրս հյուրանոցի զբաղվածությունը կազմում է  80%։ Համարի արժեքը 150 դոլար է, սուիթինը՝ 350։
Լողացող հյուրանոցը՝ ինչպես գետնի վրա կառուցված սովորականները, իր տրամադրության տակ ունի լողափ, սպա և մի քանի ռեստորան։

C-Hotel

You might also like