Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան օդանավակայանը, որն ամենամեծն է Իտալիայում, գործարկել է անլար ինտերնետի մշտական ցանց, որը գործում է առանց սահմանափակումների։
Անվճար, անսահմանափակ ցանցի գործարկման համար օդանավակայանում տեղադրվել են հազար հաղորդիչ։ Ընդ որում, Wi-Fi-ը գործում է այնքան լավ, որ իրենց չվերթին սպասող ուղևորները կարող են ոչ միայն ստուգել էլեկտրոնային փոստն ու մուտք գործել սոցիալական ցանցեր, այլև՝ օնլայն ռեժիմով տեսանյութեր դիտել, ֆիլմեր ներբեռնել և տեսազանգեր իրականացնել։