Անծանոթ քաղաք երկար սպասված հանգիստը կամ ուղևորությունը կարող է դառնալ ոգեշնչման անսպառ աղբյուր։ Իրենց հյուրերի ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու նպատակով Բալի կղզու հյուրանոցներից մեկի ղեկավարությունը առաջարկում է ձայնագրման ստուդիայի ծառայություն։ W Bali Seminyak հյուրանոցը ներկայացրել է իր հաճախորդներին W Sound Suite համարը ամրագրելու հնարավորություն։ Նրա տարածքում գտնվում է պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա՝ ձայնամեկուսացմամբ և դեպի արևադարձային այգին բացվող տեսարանով։ Բոլոր ցանկացողները նաև կարող են պատվիրել վարպետության դաս հյուրանոցի երաժշտական կուրատորից։ Նման համար ստեղծելու գաղափարը պատկանում է W Hotel Worldwide հյուրանոցային ցանցի գործընկեր, երաժիշտ DJ White Shadow-ին, ով աշխատում է այնպիսի արտիստների հետ, ինչպիսին է՝ Լեդի Գագան։