Խորհուրդներ բուսակեր ճանապարհորդներին Lonely Planet ամսագրից

Բուսակերությունը և նրա ավելի խիստ ձևը՝ վեգանիզմը, վերջին տարիներին մեծ տարածում է գտնում աշխարհի երկրներում։ Չնայած սնման այս  համակարգի անվիճելի օգտակարությանը, որը բացառում է  մսի և այն մթերքների  օգտագործումը, որոնք ստացվում են շահագործման և կենդանիների սպանության միջոցով, ժամանակակից զբոսաշրջիկներին այնքան էլ հեշտ չէ գտնել  բուսակերական հաստատություն օտար երկրներում։

Lonely Planet զբոսաշրջային ամսագրի խմբագիրները սեփական հետաքննությունն են անցկացրել բուսակեր ճանապարհորդներին օգնելու նպատակով։ Առաջին հերթին պետք է տվյալ լեզվով սովորել հիմնական արտահայտությունները, որոնք վերաբերվում են ձեր սնման համակարգին։

london-food-hederՃանապարհորդությունից առաջ ուսումնասիրեք հայտնի բուսակեր ճանապարհորդների էջերը  #vegantravel հեշտեգով  Instagram-ում։

Բուսակերների համար ամենաբաց տուրիստական ուղղությունների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիայի հյուսիսային հատվածը, և Ասիայի շատ երկրներ, իսկ Ֆրանսիայում և Բելգիայում ուտեստների մեծ մասը հիմնված են մսի կամ դրա արգանակի վրա։

You might also like