Խորհուրդներ Skyscanner-ից էկոնոմ դասով հարմարավետ թռչելու համար

Ճանապարհորդների մեծամասնության համար հասանելի արժեքով տոմսերը ապահովում են  նեղ, ոչ այնքան հրամարավետ բազկաթոռներ և ստանդարտ սնունդ, որոնք արմատապես տարբերվում են առաջին դասի պայմաններից։ Skyscanner պորտալի խմբագիրները կիսվել են էկոնոմ դասի ուղևորների հետ խորհուրդներով, որոնց հետևելով դուք կարող եք թեթևացնել և հաճելի դարձնել ձեր թռիչքը։

Man-on-Airplane-with-Comfort-Pillow

1. Մի տնտեսեք ճանապարհորդական բարձի վրա։
2.Ձեզ հետ վերցրեք  ոտքերի փչովի հենակ։
3. Թռիչքից հետո հարցրեք բորտուղեկցորդուհուն ինքնաթիռում առկա ազատ տեղերի մասին և ընտրեք ամենահարմարավետը։
4. Եթե դուք չեք հավանում ինքնաթիռում մատուցվող սնունդը, ապա նախապես ձեռք բերեք ձեր սիրելի մթերքները։
5. Լավ ականջակալներն ու ականջախցանները անփոխարինելի  իրեր  են թռիչքի ընթացքում։
6. Մի անտեսեք նախապես տեղ ամրագրելու հնարավորությունը։
7. Քնադիմակը օգնում է շատ ճանապարհորդների լիցքաթափվել և քնել։
8. Ձեզ հետ ինքնաթիռ տարեք ձեր սիրելի ծածկոցը։
9. Հատուկ փափուկ տակով տնային գուլպաները պակաս հարմարավետ չեն, քան ինքնաթիռում տրվող սպիտակեղենը։
10. Հիգիենայի ու սիրելի հարդարման պարագաները կօգնեն թեթև տանել նույնիսկ երկար թռիչքը։

You might also like