Հունգարացի խոհարարները ճանաչվել են լավագույնը Եվրոպայում

Հունգարացի խոհարարներին ճանաչել են լավագույնը Եվրոպայում․ խոհարար Տամաշ Սելը և նրա թիմը ստացել են պատվավոր «Ոսկե Բոկյուզ» մրցանակը։ Այս մասին հայտնում է  Hungary Today պորտալը։ Միցույթի եզրափակից փուլը տեղի է ունեցել Բուդապեշտում մայիսի  11-ին։

Խոհարարների հունգարական թիմը, որը բաղկացած է եղել Տամաշ Սելից և նրա երեք կոլեգաներից, խոհարարական մրցույթում առաջ է անցել Նորվեգիայից և Շվեդիայից։ Մրցույթի մասնակիցները ուտեստներ են պատրաստել ստերլեդի և եղնիկի մսից։ Լավագույն ձկնային ուտեստի համար հատուկ մրցանակը բաժին է հասել Իսլանդիայի խոհարարներին։ Նրանց ֆրանսիացի կոլեգաները պարգևատրվել են մսային ուտեստի համար։ Շվեդական թիմի մասնակիցը ընտրվել է խոհարարի լավագույն աշակերտ։

Bocuse-DOr-by-The-Gourmet-Specialist«Ոսկե Բոկյուզը» պատվավոր մրցանակը է բարձրակարգ խոհարարության աշխարհում․ այն համեմատում են կինոյի ոլորտում «Օսկարի» կամ  «Ոսկե արմավենու» հետ։ Այս մրցանակը տրվում է  1987 թվականից սկսած։ Այն հիմնադրվել է Փոլ Բոկյուզի՝ XX դարի ամենահայտնի ֆրանսիացի խոհարարներից մեկի կողմից։

You might also like