Աշխարհի ամենահայտնի և շատ այցելվող գեղարվեստի թանգարաններից մեկը շուտով լուրջ մրցակից կունենա, որը կբացվի բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա։
Օրերս հայտնի է դարձել, որ կառուցվող թանգարանը ձեռք կբերի արվեստի նմուշների աշխարհում ամենամեծ մասնավոր հավաքածուներից մեկը։ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն թանգարանում կներկայացնի իր հավաքածուն, որի արժեքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո։ Երկար ժամանակ ֆրանսիացուն չէր հաջողվում գտնել հարմար հարթակ իր հավաքածուի ցուցադրության համար։ Նոր թանգարանը կբացվի 2018 թվականին։