Qatar Airways-ը հետաձգել է աշխարհի ամենաերկար չվերթի բացումը

Qatar Airways-ը հետաձգել է Դոհա-Օքլենդ (Նոր Զելանդիա) երթուղով չվերթների մեկնարկը երկու ամսով։  Ինչպես հայտնում է ընկերության մամուլի քարտուղարը, հետաձգման պատճառը  А350 ինքնաթիռի ուշացումն  է, որով պետք է տեղի ունենան չվերթները։
«Ես կարող եմ վստահեցնել, որ մենք դիտարկում ենք փետրվարը։ Դա տեղի ունեցավ ինքնաթիռի քչության, ավելի կոնկրետ՝  А350-ի առաքման ուշացման պատճառով »,-նշել է մամուլի քարտուղարը։ Doha-OklandԴոհա-Օքլենդ երթուղով չվերթները պետք է մեկնարկեին այս տարվա դեկտեմբերի 3-ին Բոինգ-777 ինքնաթիռներով, բայց այն ինքնաթիռները, որոնք ամրագրված էին այս չվերթի համար, այժմ օգտագործվում են այլ երթուղիներում  Airbus ինքնաթիռների մատակարարման ուշացման պատճառով․ գրում է Аrabian Industry-ն։

You might also like