Ավստրիացիները մտավախություն ունեն, որ հայտնի Կանաչ լիճը (Gruener See, Գրյուներ Զե) կփոխի իր յուրօրինակ զմրուխտե գույնը և կդառնա պղտորված զբոսաշրջիկների պատճառով, ովքեր այնտեղ հոգում են իրենց բնական կարիքները։ Հարևան բնակավայրերի բնակիչները պահանջում են սահմանափակել լիճ այցելուների թիվը․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Լիճը գտնվում է Հոխշվաբ լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 776 մետր բարձրության վրա՝ Տրագոս գյուղի մոտ։ Զմրուխտե կանաչ լճակի խորությունը ամռան վերջից մինչև գարուն չի գերազանցում մե-երկու մետրը, սակայն այստեղ սիրում են հանգստանալ տեղաբնակները։ Մնացած ժամանակահատվածում ձյան հալքի պատճառով ջուրը լցնում է նրա ջրավազանը և ծածկում շրջապատում գտնվող թփերը, նստարաններն ու կամուրջները։Յուրահատուկ լճակը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ 2015 թվականին այստեղ այցելել է ավելի քան 100 հազար ճանապարհորդ։ Նրանց մի մասը մտնում է ջուրը, որի ջերմաստիճանը չի գերազանցում յոթ աստիճանը։
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ օրենք, որի համաձայն լողալը լճում արգելվում է։ Սակայն, այնուամենայնիվ, տեղաբնակների մի խումբ կարծում է, որ յուրահատուկ բնական համակարգին վտանգ է սպառնում, և պահանջում է սահմանափակել այցելուների թիվը։ Նրանց կարծիքով՝ լիճը կարող է փոխել իր գույնը շրջակայքում զուգարանների բացակայության պատճառով։ Երկրորդ պատճառը կարող է լինել ջրիմուռների տարածումը․ նշում են նրանք։