Քյոլնում ռեստորանը փակվել է «Էրդողան-բուրգերի» պատճառով

Քյոլնի Urban Burgery ռեստորանը, որի ճաշացանկում վերջերս հայտնվել էր «Էրդողան-բուրգեր», ստիպված են եղել փակել անորոշ ժամանակով սոցիալական ցանցով ստացած սպառնալիքի պատճառով։ Հաստատության սեփականաատերերը հայտարարել են, որ չեն կարող երաշխավորել իրենց աշխատակիցների անվտանգությունը․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Local-ին։

Թուրքիայի նախագահի պատվին անվանակոչված ուտեստը սկսել են վաճառել ռեստորանում ապրիլի վերջից։ «Էրդողան-բուրգերի» գովազդում նշվում է, որ այն համեղ է, հյութալի, կշռում է ավելի շատ, քան մյուս դյոներները (döner kebab՝ թուրքական ֆաստֆուդ Գերմանիայում), և մատուցվում է  «այծի պանրով, բնականաբար»։Restaurant in Cologne was closed because of "Erdogan-burger"Այդ խոսքերում չարակամները  գերմանացի սատիրիկ Յան Բեերմանի ստեղծագործության ակնարկն են նկատել, ով մարտի վերջին   ZDF հեռուստաալիքով կարդացել  է սատիրական ստեղծագործություն Էրդողանի մասին, որտեղ մեղադրել է  նրան այծերի հետ սեքսուալ հարաբերությունների մեջ և ենթադրել, որ «նա նայում  է մանկական պոռնո, երբ ծեծում է քուրդերին»։

Այդ բանից հետո Էրդողանն անձամբ դիմում է գրել գերմանական Մայնց քաղաքի դատախազին։ Բեերմանին վերցրել են պահպանության  տակ, և նա ստիպված է եղել ներողություն խնդրել Թուրքիայի կառավարությունից, որը դժգոհություն էր հայտնել պաշտոնական Բեռլինին։ Գերմանիայի դատախազությունը սկսկել է հետաքննություն, քանի որ արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, պոետը «շատ հնարավոր է» օրենք է խախտել, որով արգելվում է  վիրավորել այլ պետությունների ղեկավարներին։ Այդ հանցագործությունը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։

You might also like