Ժամանակները, երբ սպիտված ենք մի լավ թեքել պարանոցը ինքնաթիռի պատուհանից բնապատկերը տեսնելու համար, շուտով կարող են մնալ անցյալում՝ շնորհիվ Lineage 1000 ինքնաթիռի պատուհանների նոր դիզայնի։Դիզայներական հայեցակարգը, որն անվանվել է Kyoto Airship, ներառում է ավելի շատ դիտահարթակներ՝ ուղղանկյուն պատուհաններով և լուսանցքներով, որոնք ուղևորներին հնարավորություն կտան հետևել իրենց շրջապատող բնապատկերներին ինքնաթիռի սրահի ցանկացած կետից․ հայտնում է Business Insider-ը։
Նոր դիզայնը զգալիորեն մեծացնում է օդանավի արտադրության ծախսերը, և Embraer Lineage 1000-ի արժեքը հասնում է 74 միլիոն դոլարի։