Մայիսի 14-ին և 15-ին Պրահան կմիանա OpenHouse միջազգային օրերին։ Այդ օրերին լայն հանրության առջև կբացվեն տասնյակ հետաքրքիր հաստատություններ, որտեղ սովորական օրերի հնարավոր չէ հայտնվել։ Խոսքը տարատեսակ տեխնիկական կառույցների մասին է, ինչպիսիք են, օրինակ, փոքրիկ էլեկտրոկայանը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շտվանիցե կղզում կամ գերժամանակակից վարչական շենքերը։
Օրինակի համար, ինչպես գրում է ILoveCZ-ը, Կարլինի Main Point տունը 2011 թվականին ճանաչել է լավագույն վարչական շենքն աշխարհում։ Իսկ Կենսաքիմիայի ինստիտուտի գլխավոր գրասենյակը ժողովուրդն անվանում է «Ծաղկակաղամբ»։ Միայն այս անվանումն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում։
Ավելի ավանդական ճանրատապետության և շքեղ կահույքի սիրահարների համար այդ օրը բացվում է նախկին վարչապետ Կրամարժի վիլլան, որն այժմ օգտագործվում է կառավարության աշխատակազմի ներկայացուցչական նպատակներով։ Շենքերի ամբողջական ցանկն ու դրանց հասցեները կարելի է գտնել openhousepraha.cz կայքում։