XVI դարի պորտոգալացի արքայի հուշարձանի հետ երիտասարդի սելֆի անելու փորձը Լիսաբոնում վատ ավարտ է ունեցել, երբ 126–ամյա հուշարձանը տապալվել է գետնին և կոտրվել․ այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
Սելֆիի սիրահարը, ում անունը ոստիկանությունը չի հայտնում, պաբատահաբար գցել է Սեբաստյան I արքայի քանդակը, երբ բարձրացել է հուշարձանի հիմնաքարի վրա Լիսաբոնի Ռոսիու երկաթգծի կայարանում։ Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերին։
Երիտասարդը փորձել է թաքնվել հացագործության վայրից, բայց ոստիկանսւթյանն հաջողվել է նրան ձերբակալել։ Այժմ լուսանկարիչը կկանգնի տեղի դատարանի առջև, բայց ավելի ուշ․ գրում է Mignews-ը։ Հուշարձանը պատկերում էր Սեբաստյան I արքային՝ տխուր աչքերով և ձեռքին պահած սուրն ու վահանը։ Այն պատրաստվել է 1890 թվականին և գտնվում էր պետության հովանու ներքո։
Սեբաստյան I արքան, ով կառավարել է 1557-1578 թվականներին, մահացել է 24 տարեկան հասակում դեպի Մարոկկո կատարած իր խաչակրած արշավանքի ժամանակ։
Քանի որ նրա մարմինը չի գտնվել, Պորտուգալիայի բնակիչների շրջանում լեգենդ է պտտվում այն մասին, որ արքան մի օր կվերադառնա և կզբաղեցնի գահը և կփրկի երկիրը դժվար ժամանակներում։