Զբոսաշրջիկները իրենց հետ օտար երկիր են տանում նաև իրենց մշակույթը։ Սակայն ոչ բոլոր տեղերում կարող են նրանց սովորությունները հավանության արժանանալ։ Խաղաղությունը պահպանելու, տճահ իրավիճակներում չհայտնվելու և հանցագործության մեջ չմեղադրվելու համար կարող եք օգտվել Travel+Leisure պարբերականի խորհուրդներից այն մասին, թե ինչպես պետք է ձեզ պահեք օտար երկրում։ Այսպիսով, պարկեշտ զբոսաշրջիկի 5 կանոններն են․
1. Չպետք է խախտել տեղական ֆաունայի անդորրը։ Ավելի լավ է լինել վայրի բնության մեջ տեղի ունեցող իրադարձության դիտորդ, քան՝ մասնակից։ Եվ ոչ մի սելֆի կենդանիների հետ․ դա վտանգավոր է։ Վերջերս Յելոուսթոն ամերիկյան ազգային պարկում վայրի բիզոնը վնասել է մի կնոջ, ով փորձել է նրա հետ լուսանկարվել։
2. Սելֆիի ձողը ավելի լավ է թողնեք տանը, քանի որ այն հարմար սարք լինելուց բացի նաև խնդիրների հարուցիչ է։ Սարքը հեշտությամբ կարող է վնասել թարգարանային ինչ-որ թանկարժեք ցուցանմուշ (շատ նման հաստատութուններ արդեն արգելել են սելֆիի ձողի օգտագործումը իրենց տարածքում)։ Իհարկե, երբեմն կանոնները խախտելով կարելի է ստանալ յուրահատուկ լուսանկար, եթե իհարկե ձեզ չեն բռնի հանցանքի վայրում և տուգանեն՝ ինչպես Բրուքլինյան կամրջի զբոսաշրջիկին։ Սակայն Instagram-յան լայքերը, թերևս, չարժեն այդ զոհողությունները։
3. Նույնիսկ շոգերին պետք չէ հանվել․ դա կարող է ինչ-որ մեկին վիրավորել։ Ավելի լավ է ընտրեք բնական կտորից բարակ հագուստ, որով ավելի զոհ կլինի։ «Մերկ» լուսանկարների նորաձևությունը ևս հղի է հոգսերով։ Մերկության համար տեղաբնակները կարող են զբոսաշրջիկին ներկայացնել ամենաանհեթեթ մեղադրանքները, ինչպես դա տեղի ունեցավ Մալազիայում, որտեղ զբոսաշրջիկները մերկ լուսանկարվել էին սարի վրա։ Մի քանի օր անց տեղի ունեցավ երկրաշարժ և տեղաբնակները որոշեցին, որ նուդիստները «բարկացրել են» լեռանը։ Իսկ Անգկոր Վատում մերկ լուսանկարվող զբոաշրջիկներին անմիջապես ձերբակալել էին։ 4. Պետք չէ հպվել արվեստի ստեղծագործություններին, առավել ևս՝ գրկել դրանք կամ կանգնել վրաները։ Երբեմն դժբախտություններ են տեղի ունենում։ Անցյալ տարի 12-ամյա տղան ընկավ 1,5 միլիոն դոլար արժողությամբ նկարի վրա ԱՄՆ-ի թանգարաններից մեկում։
5. Այսօր նորաձև ռադիոկառավարվող սարքերը՝ դրոնները, ևս արգելված են տեսարժան վայրերի շրջանում, հատկապես՝ այն բանից հետո, երբ դրանից մեկից տուժեց Միլանի Դուոմո տաճարը։ Ձեզ հետ դրոն պտտելու փոխարեն ավելի լավ է օգտվեք սմարթֆոնների բոլոր հնարավոր տեսանկարահանող հնարավորություններից։