Անորսալի նկարիչ Բենքսի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը կկազմակերպվի Հռոմում այս ամսվա վերջին։ Ցուցահանդեսը կբացվի Պալացցո Չիպպոլայի տարածքում՝ Իտալիայի մայրաքաղաքի հենց սրտում։ Roma Arte-Musei բարեգործական հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսը հանդիսատեսին կներկայացնի անգլիացի նկարիչ և ակտիվիստ Բենքսի ավելի քան 150 ստեղծագործություն, ում ինքնությունը դեռևս հայտնի չէ։ «Պատերազմ, Կապիտալիզմ և Ազատություն» (անգլ. “War, Capitalism and Liberty”) անունը կրող ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար 2016 թվականի մայիսի 24-ից սեպտեմբերի 9-ին։Roma Arte-Musei-ի ղեկավարութունը լոնդոնյան Andipa Gallery պատկերասրահի համակարգողների հետ համատեղ ներդրել են ավելի քան 1 միլիոն եվրո այս միջոցառման կազմակերպման համար։ Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ շատ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շարունակում են Բենքսին համարել վանդալ և քննադատությամբ վերաբերվել նրա արվեստին։