Կատուներով, բվերով և նույնիսկ պինգվիններով հաստատությունները արդեն չեն զարմացնում այցելուներին։ Սակայն Լոնդոնում իր դռներն է բացել նոր բար, որը հյուրերին առաջարկում է անսովոր ծառայություն․ մատուցողի դերում այստեղ հանդես են գալիս շները։ Bar DуAlsace-tian անունը կրող բարում սառը գարեջուրը բաժանել են գերմանական հովվաշները։ Փոքրիկ տակառներով խմիչները ամրացվել են շների վզկապներին։ Կենդանիները նաև մատուցել են հացով և պանրով ափսեներ։ Այս անսովոր ծառայությունը ներդրել է Kronenbourg 1664 գարեջրագործական ընկերությունը իր գովազդային ակցիայի շրջանակներում։ Ցավոք, մարդկանց ամենահավատարիմ ընկերների սիրահարների համար այս ակցիան տևել է ընդամենը մեկ օր՝ մայիսի 6-ին։ Խմիչքները բարի այցելուներին տրամադրվել են անվճար։