Սապպորոյում կրկին բացվել է գարեջրի թանգարանը

Ճապոնական Հոկկայդո կղզու ամենահայտնի թանգարաններից մեկը կրկին բացել է իր դռները․ վերանորոգումից հետո բացվել է Ճապոնիայի միակ Գարեջրի թանգարանը Սապպորոյում։ Այն գտնվում է գարեջրի գործարանի հին շենքում և գործում է 1890 թվականից։ img_0426Թանգարանի ցուցանմուշները պատմում են Ճապոնիայում գարեջրագործության պատմության և արդիականության մասին․ այստեղ առկա են սարքեր, շշերի և պիտակների հավաքածուներ, ինչպես նաև՝ անցկացվում են անվճար համտեսումներ։ Ամեն տարի թանգարան է  այցելում ավելի քան  100 հազար մարդ․ հայտնում է  Ճապոնիայի զբոսաշրջային գրասենյակը։ f1020024Թանգարանը բաց է ամեն օր՝ բացի երկուշաբթիից, ժամը՝ 10:30-ից 18:30-ը։ Մուտքը անվճար է։ Գարեջրի թանգարանը գտնվում է  Higashi-kuyakusho մետրոյի կայարանից տասը րոպեյվա հեռավորության վրա։

You might also like