Դիսնեյլենդում կարելի է կազմակերպել հարսանիք՝ Մոխրոտի ամրոցի տեսարանով

Դիսնեյլենդում կազմակերպված հարսանիքները արդեն հազվագյուտ չեն․ շատ նորապսակներ են ցանկանում նշել իրենց կյանքի կարևոր օրը զվարճանքների այգում։ Սակայն այժմ նրանք հնարավորություն են ստացել վերածել իրենց պսակադրությունը իսկական հեքիաթի և սիրո ու հավատարմության երդում տալ Մոխրոտի ամրոցի առջև։ mk-wedding-2-1000x328Արարողությունը կկազմակերպվի East Plaza Garden այգու տարածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի թեմատիկ այգու գլխավոր փողոցում։ Ամրոցի հրաշալի տեսարանով հարսանիքի միջին արժեքը՝ ուտելիքով և խմիչքով, կազմում է  $75 000 դոլար։ Արարողությանը նորապսակները կգան կառքով, որը կլինի հայտնի մուլտֆիլմի բարի փերու ստեղծած կառքի ճիշտ կրկնօրինակը։ Հյուրերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 100-ը։ Արարողությունը կարող է անցկացվել օրական միայն մեկ անգամ՝ տեղական ժամանակով  09:30-ին։ Հարսնացուները նաև կարող են պատվիրել իրենց սիրելի արքայադստեր զգեստը՝ ստեղծված Ուոլտ Դիսնեյ ստուդիայի կողմից։