Բրիտանական թղթադրամը նոր դիզայն է ստացել

Անգլիայի Բանկի կառավարման նախագահ  Մարկ Կարնին հայտնել է, որ նոր թղթադրամի վրա կհայտնվի նկարիչ Ջոզեֆ Մելլորդա Ուիլյամ Տերների լուսանկարը։
Նկարչի անձը ընտրվել է հանրային քվեարկության արդյունքում։ Բացի Ուիլյամ Տերների ինքնանկարից թղթադրամի վրա կհայտնվի նաև նրա  1838  թվականի  «Խիզախ» նավի վերջին չվերթը» նկարի պատկերը, որը նաև կտակել է բրիտանական ազգին։The new design of British banknotesՆերկայումս համանման թղթադրամի վրա առկա է  18-րդ դարի տնտեսագետ Ադամ Սմիթի նկարը։ Նորացված թղթադրամը շրջանառության մեջ կմտնի  2020 թվականին և կդառնա երրորդը պոլիմերային շարքում, որը եկել է փոխարինելու թղթին։ Բացի 20 ֆունտ ստերլինգից ռեդիզայնի են  ենթարկվել նաև   5 և 10 ֆունտ թղթադրամները (Ուինսթոն Չերչիլի և գրող Ջեյն Օստինի նկարներով՝ համապատասխանաբար)։ Դրանցով գնումների համար կարելի է վճարել  արդեն մոտ ապագայում։

2090931