AccorHotels հյուրանոցային օպերատորը հայտարարել է Mercure Bana Hills French Village-ի՝ զբոսաշրջային գյուղի բացման մասին, որը գտնվում է ծովի մակերևույթից 1 480 մետր բարձրության և Բա Նա Հիլզ թաղամասի Դանանգից 30 րոպեյվա հեռավորության վրա։
AccorHotels-ը, ինչպես գրում է ЕТВ-ն, առաջարկում է զբոսաշրջիկներին բնակություն հաստատել այս զարմանահրաշ վայրում՝ իսկական ֆրանսիական անկյունում, որը տեղ է գտել Ասիայում՝ հեռու քաղաքային աղմուկից՝ կենտրոնական Վիետնամի լեռներում։ Նոր առողջարանը գտնվում է 6 հա տարածքում, որը իրենից ներկայացնում է 494 համարով և սուիթներով փոքրիկ ֆրանսիական քաղաք՝ բաժանված 6 կատեգորիաների՝ Standard, Deluxe, Executive Suite, Family Suite և Royal Suite։ Առողջարանում սնունդը ապահովում են 7 ռետորանները։ Այլ ծառայությունների թվում են Ֆիթնես կենտրոնը, սպան և մերսումը, ինչպես նաև՝ փակ լողավազանը։