«Բարսելոնայի» մարզադաշտը գլոբալ արդիականացման կենթարկվի (Վիդեո)

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի տնային արենան, և հետևաբար, Կատալոնիայի մայրաքաղաք այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար պարտադիր այցելվող վայրը շատ շուտով կներկայանա նոր տեսքով։letu_img_2035«Բարսելոնայի» ղեկավարությունը ներկայացրել է  «Քամփ Նոու» մարզադաշտի արդիականացման մանրամասն ծրագիրը։ Վերանորոգումից հետո արենան կունենա տանիք, իսկ նրա տարողունակությունը կհասնի մինչև   105 հազար երկրպագուի, որը մարզադաշտը կդարձնի ամենամեծը Եվրոպայում։

Գլոբալ նախագծի համար ներդրումը կազմում է 600 միլիոն եվրո։ Աշխատանքները կկատարվեն այնպես, որ չեն խանգարի «Բարսելոնային» հանդիպումներ ունենալ հարազատ արենայում։  «Քամփ Նոուի» արդիականացումը կավարտվի 2021 թվականին։