Հետիոտնային էքսկուրսիաները հիանալի միջոց են նոր քաղաքին ծանոթանալու և նրա գաղտնիքները իմանալու համար։ Մայիսի 6-ից 8-ը ողջ աշխարհում կկազմակերպվեն նման տուրեր, որոնք բաց են ոչ միայն ճանապարհորդների, այլև՝ տեղաբնակների համար։
Էքսկուրսիաները կանցկացվեն Janeуs Walk շարժման շրջանակներում։ Այս խմբակային զբոսանքները ամեն տարի կազմակերպվում են կամավորների կողմից՝ ի հիշատակ կանադա-ամերիկացի գրող և ակտիվիստ Ջեյն Ջեյկոբսի, ով իր կյանքը նվիրել է քաղաքային պլանավորմանն ու ուրբանիզմի ուսումնասիրությանը։ Առաջին տուրերը անցկացվել են 2007 թվականին Տորոնտոյում, որտեղ 89 տարեկան հասակում մահացել է Ջեյնը։2016 թվականին ակցիային կմասնակցեն ավելի քան 189 քաղաք, այդ թվում՝ ռուսական Սանկտ Պետերբուրգն ու Վոլգոգրադը։