Հայտնի են օտարերկրյա զբոսաշրջիկների ամենաքիչ համակենտրոնացմամբ երկրները

Բանգլադեշում, Գվինեայում և Մոլդավիայում գրանցվել է զբոսաշրջիկների ամենացածր համակենտրոնացումը՝ բնակչության մեկ շնչի հաշվով,  Անդորրայում, Արուբայում և Մոնակոյում, ընդհակառակը, ավելի մեծ են շանսերը փողոցում ճանապարհորդի հանդիպելու, քան տեղաբնակի։ Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Priceonomics Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։

Բանգլադեշում, որը աշխարհում  առավել խիտ բնակեցված ութերորդ երկիրն է և որտեղ ապրում է 160 միլիոն մարդ, 2014 թվականին գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդամենը   125 այց։ Համեմատության համար նշենք, որ հարևան Բութանում, որն ունի  750 հազար բնակիչ, զբոսաշրջիկների թիվն հասել է 137 հազարի։

Օտարեկրյա զբոսաշրջիկների կողմից ոչ այնքան սիրելի երկրների թվում են հայտնվել Նիգերիան, Վենեսուելան, Բրազիլիան, Բելոռուսիան և Տաջիկստանը։

AndorraԱնդորրան, Արուբան և Մոնակոն դարձել են առաջատարները այն երկրների մեջ, որտեղ զբոսաշրջիկների թիվը 2014 թվականին գերազանցել է տեղաբնակների թիվը։ Անդորրայում  73 հազար տեղաբնակների մեջ գրանցվել է  2 միլիոն 363 հազար զբոսաշրջիկ։  Այդպիսով, մեկ բնակչին համընկել է 32 զբոսաշրջիկ։

Զբոսաշրջիկներով լի երկրների ցանկում են հայտնվել Բերմուդները, Մալդիվները, Սեյշելները, Իռլանդիան և իսլանդիան, Բահրեյնը, Սենթ Քիթս և Նևիսը, ինչպես նաև՝ Էստոնիան։

You might also like