Դուբայում 285 մետր բարձրության վրա կբացվի նոր ատրակցիոն

Համացանցում գոյություն ունեն մեծ թվով տեսանյութեր, որոնք նկարահանել են համարձակները երկնաքերերի տանիքից։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ապրել նման սուր զգացողություններ, կարիք չունեն վտանգել իրենց կյանքը․ մոտ ապագայում Դուբայում կբացվի նոր ատրակցիոն ադրենալինի սիրահարների համար։

Aykon City համալիրի աշտարակներից մեկի տարածքում կբացվի դիտահարթակ, որը թույլ կտա վայելել քաղաքի պանորաման 285 մետր բարձրությունից։ Այս ատրակցիոնի յուրահատկությունը կլինի այն, որ այստեղ չեն լինի արգելապատնեշներ և այցելուները կարող են ազատ տեղաշարժվել՝ ամրացված լինելով ապահովագրության շարունակական գծին։

image_resize

Aykon Dare անունը կրող ատրակցիոնը կստեղծվի Տորոնտոյի EdgeWalk դիտահարթակի ձևով, որը թույլ է տալիս շրջել հեռուստաաշտարակի երկայնքով 365 մետր բարձրության վրա։

You might also like