73 ատրճանակ, որոնցից 68-ը եղել են լիցքավորված, հայտնաբերվել են ամերիկյան ավիաուղևորների պայուսակներում ապրիլի մեկ շաբաթում։ Այդ մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով տրանսպորտում ամերիկյան անվտանգության ծառայությանը (TSA)։ Ռեկորդը գրանցվել է ապրիլի 16-ին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները բռնագանձել են հերթական ատրճանակը Պիտսբուրգի օդանավակայանում։ Ուղևորուհու մոտ, ում անունը չի նշվում, հայտնաբերվել է 38 տրամաչափի ատրճանակ։ Փամփուշտներով ռազմական զենք է հայտնաբերվել նաև Մասաչուսեթսի, Հարավային Կարոլինայի, Տեխասի, Արիզոնայի և Միչիգանի օդանավակայանների ուղևորների ձեռքի ուղեբեռներից․ գրում է The Telegraph-ը։ Զենքի առգրավման նախորդ ռեկորդը սահմանվել էր հոկտեմբերին, երբ մեկ շաբաթվա ընթացքում երկրի օդանավակայաններում բռնագրավվել էր 68 միավոր հրազեն։