Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ամենաանվտանգ եվրոպական երկրների ցանկը։ Նախարարության մասնագետները գնահատել են ահաբեկչության հավանականությունը Եվրոպայի երկրների մեծ մասում՝ Նորվեգիայից մինչև Նիդեռլանդներ։
Զեկույցի տվյալներով, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում, ահաբեկչական սպառնալիքների ցածր մակարդակ է նկատվում այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են՝ Իսլանդիան, Մալթան և Սլովենիան․ գրում է Daily Mail-ը։
Սակայն նախարարությունը զգուշացնում է, որ Սլովենիայում ժամանակավորապես վերականգնվել է ներգաղթյալների վերահսկողությունը ճանապարհներին և սահմանին, այնպես որ՝ անձնագիրը ձեզ մոտ պահեք։ Բացի այդ, երկիր այցելող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է երեք օրվա ընթացքում հաշվառվեն ոստիկանությունում։ Հակառակ դեպքում նրանց սպասվում են տուգանքներ։
Եվ վերջապես, ահաբեկչություններից զերծ կարելի է մնալ Լիխտենշտեյն հանգստի մեկնելիս։ Սակայն այս փոքրիկ պետությունն էլ ունի ընդամենը մեկ առողջարան, այն էլ՝ լեռնադահուկային։ Այնուամենայնիվ, այստեղ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը շատ ցածր է։ Հանգստացողների համար միակ վտանգը կարող են դառնալ լեռների հեղեղները։