Նյու Յորքում կբացվի բար՝ նվիրված Թիմ Բյորտոնի աշխատանքներին

Թիմ Բյորտոնի մռայլ, բայց հեգնական ոճի երկրպագուները կարող են իրենց զգալ նրա ստեղծագործություններից մեկի կերպար․ Նյու Յորքի Իսկ Վիլիջ միկրոթաղամասում կբացվի թեմատիկ բար՝ նվիրված հայտնի ռեժիսորի ստեղծագործություններին։

Beetle House հաստատությունը խոստանում է իր այցելուներին Հելոուինի տոնակատարություններ ամբողջ տարվա ընթացքում։ Բարի, ըմպելիքների և ուտեստների դիզյանի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Բյորտոնի անհավանական ֆիլմերը․ «Սուինի Թոդդ՝ սատանա-վարսավիր Ֆլիտ սթրիթից», «Սարսափ Սուրբ Ծննդյան նախօրեին», «Ալիսան հրաշքների աշխարհում»և այլն։ Իսկ ճաշացանկում առկա է հետևյալ զգուշացումը․ «Ներկայացված բոլոր մսային ուտեստները պատրաստված են անմեղ տեղաբնակներից, որոնց բռնել են Նյու Յորքի փողոցներից»։ Beetle House-ի աշխատակիցները ևս կհամապատասխանեն հաստատության թեմային և կդիմավորեն հաճախորդներին «Բիթլջուս» ֆիլմից վիկտորիանական դարաշրջանի հագուստներով և կոստյումներով։

In New York, it will open a bar dedicated to the works of Tim BurtonԲարի պաշտոնական բացումը տեղի կունենա այս ամսվա վերջին։ Բյորտոնի ստեղծագործությունների երկրպագուների նախնական ամրագրումները գերազանցել են հաստատության սեփականատերերի սպասելիքները։

You might also like