Խորհուրդների ցանկ նրանց, ովքեր ցանկանում են կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն

2010 թվականին Շանել Կարտելլը համաձայնել է գնալ կույր ժամադրության իրեն անծանոթ Սթիվո Դիրնբերգեր անունով մի տղամարդու հետ։ ՀԱՀ-ում բնակվող երիտասարդները ոչ միայն սիրահարվել են միմյանց, այլև՝ որոշել միասին փոխել իրենց կյանքը և մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության։

Այսօր սիրահարները  հայտնի են համացանցի օգտատերերի շրջանում՝ շնորհիվ իրենց անհավանական լուսանկարների, որոնք նրանք տեղադրում են   Instagram և  Pinterest սոցիալական ցանցերում, և ճանապարհորդության մասին գրավիչ բլոգի, որտեղ երիտասարդ զույգը կիսվում է իր փորձով բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են կրկնել իրենց փորձարկումը։ Ստորև ներկայացված են Շանելի և Սթիվոյի խորհուրդների ցանկը նրանց, ովքեր պլանավորում են շուրջերկրյա ճանապարհորդություն։

Chanel Cartell ve Stevo Dirnberger1. Կազմել նպատակների և ձեր երազանքների ուղղությունների ցանկը;
2. Նախապես մի կողմ դնել անհրաժեշտ գումարը և լցնել բանկային հաշիվը;
3. Ճանապարհորդել թեթև ուղեբեռով;
4. Ծանոթանալ հյուրանոցների և ավիաընկերությունների բոլոր զեղչերին, ակցիաներին և հատուկ առաջարկներին;
5. Պատրաստ լինել կատարել ցանկացած աշխատանք;
6. Պատրաստ լինել փորձելու նոր սննդատեսակներ և ցանկացած ազգային խոհանոց;
7. Մեծ գումար ներդնել պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ գնելու համար;
8. Ձեռքի տակ ունենալ ջրի դատարկ շիշ և լցնել այն խմելի ջրով առաջին իսկ հնարավորության դեպքում;
9. Պատրաստ լինել անսպասելի իրավիճակների;
10. Զգուշանալ գրպանահատներից և անձնական իրերը պահել հսկողության տակ;
11. Մշտապես ունենալ կանխիկ գումար;
12. Գտնել նոր ընկերներ տարբեր երկրներում և քաղաքներում։

Chanel Cartell ve Stevo Dirnberger

You might also like