Իտալիան ընտրել է լավագույն պիցցերիան
Միլանի Պորտա Ռոմանա թաղամասի Fogazzaro փողոցում գտնվող Briscola պիցցերիան ընտրվել է Իտալիայի լավագույն պիցցերիա պիցցայի պատրաստման քսանհինգերորդ Աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին Պարմայում։
Դասական անվանակարգերի կողքին (առաջնության ոսկե շքանշանը բաժին է հասել ֆրանսիական Ludvic Bicchierai պիցցերիային և նրա՝ թարմ ծովախեցգետնով և ցուկկինի ծաղիկներով պիցցային) այս տարի մրցույթի կազմակերպիչները որոշել են մրցանակ հանձնել նաև «Իտալիայի լավագույն պիցցերիային», որը ընտրել են փորձագետները և օնլայն հարցման մասնակիցները։ Առաջին տեղը և ավելի քան հինգ հազար ձայն ստացել է միլանյան Briscola պիցցերիան, որն առաջ է անցել Sardasalata (Սիցիլիա, Լիկատա (Ագրիջենտո նահանգ)) և Կարուզո (Պեմոնտ, Տրեկատե (Նովարա)) պիցցերիաներից։