Արդեն առաջիկա ամռանը Ծագող արևի երկիր ժամանած զբոսաշրջիկները այնպես, ինչպես՝ տեղաբնակները, կարող են օգտվել նոր անսովոր ծառայությունից։
Այժմ հյուրանոցում բնակության դիմաց կարելի է վճարել՝ պարզապես մատը հպելով հատուկ սարքին։ Որպեսզի նոր գործառույթը գործի, պետք է նախապես գրանցել մատնահետքերը և կապել դրանք բանկային քարտի հետ։ Նման ծառայությունը հասանելի կլինի զբոսաշրջիկների համար ճապոնական օդանավակայաններից մեկում։
Արդեն 2016 թվականի ամռանից մատնահետքերով հնարավոր կլինի վճարոմ կատարել Ճապոնիայի 300 հյուրանոցներում, ինչպես նաև՝ որոշ ռեստորաններում և խանութներում։