Միլանը բացում է ջրային զբոսանքների սեզոնը

Ապրիլի 15-ից սկսած Միլանի հյուրերն ու բնակիչները կարող են վայելել քաղաքային բնապատկերները ջրային զբոսանքների ընթացքում։ In crociera sui Navigli՝ իրադարձություն, որը ներառում է մի շարք նախաձեռնություններ, որը հնարավորություն է տալիս Լոմբարդիայի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին բացել իրենց համար  Միլանի պատմական և մշակութային տեսարժան վայրերը անսովոր կերպով` ուղևորություն քաղաքի ջրային ուղիներով։ Ջրանցքների նավիգացիան բացվում է ապրիլի կեսից մինչև սեպտեմբերը՝ շնորհիվ  Navigli Lombardi կոնսորցիումի։
NAVIGLI
2016 թվականի նորույթներից են նոր երթուղին՝ նվիրված  Itinerario della Darsena-ին։ Նրանց, ովքեր չեն կողմնորոշվում երթուղու հարցում, կազմակերպիչները առաջարկում են ներբեռնել սմարթֆոնին  App I Navigli հավելվածը, որը հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում տեսնել առաջարկվող տուրերից յուրաքանչյուրը ամենայն մանրամասնությամբ։
You might also like