Պանամա Սիթիի Hilton հյուրանոցում բացվել է համար՝ նվիրված Բարբի տիկնիկին

Ֆլորիդա նահանգի Hilton Panama հյուրանոցը հնարավորություն կտա ճանապարհորդներին զգալ իրենց  տիկնիկային տնակում։ Հյուրանոցի ղեկավարությունը առաջարկում է բոլոր ցակացողներին նոր համարի ծառայությունը, որը կոչվում է  The Barbie Room։ The Barbie RoomՏիկնիկային համարի ստեղծմանը մասնակցել է Mattel ընկերությունը, որն աշխարհում խոշոր խաղալիք արտադրող ընկերությունն է, որն էլ թողարկում է Բարբի տիկնիկները։ Համարի դիզայնը, կահույքը և աքսեսուարները ամբողջովին համապատասխանում են թեմային․ վարդագույն գույնն ու տիկնիկի պատկերը առկա են ամենուր, այդ թվում՝ անկողնային և հարդարման պարագաների վրա։ The Barbie RoomԸնդ որում, համարի և մահճակալների չափերը նախատեսված չեն մեահասակների համար։ Այդ պատճառով, բոլոր այն ճանապարհորդները, ովքեր ցանկանում են նվիրել  այս սենյակում բնակությունը իրենց փոքրիկներին, կարող են կանգ առնել հարևան ստանդարտ համարում։ The Barbie Room-ը կաարելի է ամրագրել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը։

You might also like