Կրասնոդարի երկրամասի գլխավոր հանգստավայրում երկրորդ անգամ կանցկացվի տոնակատարություն, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես տեղաբնակների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների շրջանում։ 2016 թվականի ապրիլի 24-ին երիտասարդ նկարիչները Սոչի Պարկի հյուրերի ներկայությամբ կստեղծեն 8 արտ օբյեկտ մեկ մետր բարձրությամբ ձվերից։
Զատիկի ձվերը կներկվեն օրիգինալ էսքիզներով։ Մրցույթի ժյուրիի թվում կլինեն տոնի բոլոր մասնակիցները, ովքեր քվեարկության միջոցով կընտրեն ամենագեղեցիկ ձուն։ Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է 15 հազար մարդ։
հիանալ անսովոր օբյեկտներով, ինչպես նաև՝ մասնակցել հաղթողների ընտրությանը, կարելի է ապրիլի 24-ից մայիսի 8-ին Սոչի Պարկում։