Լաս Վեգասում կանցկացվի «Տիտանիկում» հայտնաբերված իրերի ցուցահանդես

Հայտնի «Տիտանիկ» նավի կործանումից անցել է արդեն ավելի քան 100 տարի, սակայն նրա պատմությունը անչափ հուզում է շատերին միչ օրս։ Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են նավի պատմությամբ, Լաս Վեգասում  կներկայացվի արտեֆակտների հավաքածուի ցուցադրություն, որոնք հանվել են Տիտանիկից։In Las Vegas, will be held an exhibition of objects found on board the "Titanic"Ցուցահանդեսը, որը բացվել է  ապրիլի 15-ին Luxor Hotel and Casino հյուրանոցի տարածքում,  ներառում է ցուցանմուշներ, որոնք գտնվել են խորտակված նավից շուրջ 30 տարի առաջ։ 3 ամիս անց Լաս Վեգասում ներկայացված բոլոր հագուստներն ու փաստաթղթերը կվերադարձվեն Ատլանտայում գտնվող Premier Exhibitions ընկերության գրասենյակ պատմաբանների և հնէաբանների հետագա ուսումնասիրությունների համար։In Las Vegas, will be held an exhibition of objects found on board the "Titanic"Սառցաբեկորին  բախված Տիտանիկի հայտնի խորտակումը տեղի է ունեցել 1912  թվականի ապիլի 14 -ի գիշերը լույս  15-ին Ատլանտյան օկիանոսի հյուսիսային հատվածում նավի առաջին ճանապարհորդության ժամանակ։

You might also like