Միջնադարյան կալվածքը, որը ոգեշնչել է Շարլոտա Բրոնտին գրել հայտնի «Ջեյն Էյր» վեպը, կրկին բաց է հանրության առջև 10 տարվա վերականգնողական աշխատանքներից հետո։
Norton Conyers տունը, որը գտնվում է Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, հանդիսանում է միստեր Ռոչեստերի կալվածքի՝ Տորնֆիլդ Հոլլի նախատիպը։ Գրեմ ընտանիքին պատկանող կալվածքը կառուցվել է 1624 թվականին։ Անգլիացի գրողը իմացել է տան նախկին տիրուհու մասին, ում փակել էին ձեղնահարկում հոգեկան խանգարման համար։ Հենց այդ պատմությունն է ոգեշնչել Շարլոտա Բրոնտին միսսիս Ռոչեստերի կերպարը կերտելու համար՝ խենթ կնոջ, ով ապրում էր Տորնֆիլդ Հոլլում։
Վերջին 10 տարիների ընթացքում առանձնատանը տարվում էին վերանորոգման աշխատանքներ։ Տան դռները կրկին բացվել է գրականության սիրահարների համար անցյալ շաբաթ։ Կալվածքի այցելուները կարող են զգալ իրենց գրական հերոսներ և տեսնել Շարլոտա Բրոնտի նկարագրած ինտերիերը։