Բրիտանացիներին քննադատել են սելֆիի նստարանի համար

Ուելսյան Պորտկոլ  (Porthcawl) քաղաքի իշխանությունները ենթարկվել են քննադատության «Մեծ Բրիտանիայում առաջին սելֆիի նստարանի» համար։ Այդ մասին հայտնում է Lent-ն՝ հղում կատարելով  The Telegraph-ին։

Խոսքը ապրիլին տեղադրված նստարանի մասին է, որի վրա մարդիկ նստում են մեջքով դեպի գեղատեսիլ կիրճը, դեմքով՝ դեպի ճանապարհն ու ոչ մի բանով աչքի չընկնող հյուրանոցի շենքը։ Վրդովված բնակիչներն ու քաղաքի հյուրերը դժգոհ են նստարանի տեղադրման դիրքից։ The world's first 'selfie bench'Բազմաթիվ բողոքներից հետո պաշտոնյաները ելք գտան․ նրանք պարզաբանեցին, որ նստարանը մեջքով դեպի կիրճն է դրված հատուկ նրա համար, որ այցելուներին հարմար լինի լուսանկարվել։ «Մենք հրավիրում ենք այցելուներին Պորտկոլի զբոսավայրում անել իրենց սելֆին այս նստարանին նստած և կիսվել այդ լուսանկարով սոցիալական ցանցերում՝ օգտագործելով  #SelfieBench հեշթեգը»,-կոչ է արել տուրիզմի տեղական խորհուրդը։

Բացի այդ, ի պատասխան քննադատությանը՝ իշխանությունները հանել են նստարանի թիկնակը, և այժմ այցելուները իրենք կարող են ընտրել, թե դեպի որ կողմը նստեն։

The world's first 'selfie bench'