Դուբայում թողարկել են ֆեթվա օտարների Wi‑Fi-ին առանց թույլտվության միանալու արգելքի մասին

Դուբայի Իսլամական գործերի և բարեգործական գործունեության վարչությունը (IACAD) թողարկել է ֆեթվա (որոշում որևէ հասարակական, քաղաքական կամ իրավական հարցերով, որը կայացնում է մուջտահիդը), որով արգելվում է օգտագործել անլար ինտերնետ կապը։  Այս մասին հայտնում  է GulfNews-ը։

«Չի թույլատրվում օգտագործել այն, ինչ պատկանում է ուրիշին՝ առանց վճարի կամ նրա թույլտվության։ Այդպիսով, ինտերնետից պետք է օգտվել միայն  ծառայությանը բաժանորդագրվելուց հետո», —պարզաբանվում է ֆեթվայում։

imageԴրանում նաև նշվում է, որ  Wi-Fi ցանցի ապօրինի օգտագործումը կարող է նվազեցնել դրա արագությունը իր իսկական օգտատիրոջ համար, եթե բազմաթիվ մարդիկ միանան նույն հասանելիության կետին։

2015 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Դուբայում հայտնվել են  խելացի «արմավենիներ», որոնք տարածում են Wi-Fi և թույլ տալիս լիցքավորել բջջային հեռախոսի մարտկոցը։  Յուրաքանչյուր «արմավենի» ունի  հեռախոսի լիցքավորման ութ  կետ։

You might also like