Զբոսաշրջիկների համար տիեզերական հյուրանոց կստեղծվի ԱՄՆ-ում

Bigelow Aerospace (BA) ընկերությունը և  United Launch Alliance-ը (ULA) հայտնել են բնակելի մոդուլի ստեղծման և շահագործման մասին, որը կգտնվի Երկրին կից ցածր ուղեծրում։
Bigelow Aerospace B330 մոդուլը ուղեծիր կուղարկվի Atlas V 552 հրթիռով 2020 թվականին․ հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
USA: Space hotel will create in the US
В330-ը կառաջարկի 330 խորանարդ մետր ծավալով բնակելի տարածք, որտեղ տիեզերագնացները կարող են զբաղվել իրենց տիեզերական ուսումնասիրություններով և արտադրական գործընթացներով, բայց մոդուլում տեղ կմնա նաև զբոսաշրջիկների համար, ովքեր կցանկանան այցելել Երկրին կից ուղեծիր։ Ընդհանուր առմամբ, մոդուլում կտեղավորվի 6 մարդ, իսկ դրա շահագործման ժամկետը   20 տարի է։
Bigelow Aerospace-ի հիմնադիր և նախագահ  Ռոբերտ Բիգելոուն հայտնել է, որ ներկայումս բանակցություններ են վարում ՆԱՍԱ-ի հետ մոդուլը միջազգային տիեզերակայանին կցելու հնարավորության մասին։
You might also like