Անսովոր հանգստի գոտիներ և զվարճալիքներ աշխարհի օդանավակայաններում

Օդանավակայանում թռիքչի սպասելը հաճախ շատ ձանձրալի է լինում․ մարդկանցով լի սպասասրահում անհարմար բազկաթոռին անցկացրած մի քանի ժամը կարող է հունից հանել նույնիսկ ամենափորձառու և հանգիստ ճանապարհորդներին։ Այդ պատճառով շատ օդանավակայաններում ստեղծվել են հատուկ հանգստի գոտիներ և զվարճալիքներ հոգնած զբոսաշրջիկների համար։

Cactus Garden (Changi Airport)
Ստորև ներկայացված են աշխարհի խոշոր օդանավակայաններում ժամանակ սպանելու ամենաանսովոր միջոցները;
1. Չանգի օդանավակայան (Սինգապուր) – թիթեռներով տաղավար, կակտուսների այգի և ձկներով լիճ;
2. Ինչհոն միջազգային օդանավակայան (Սեուլ, Հարավային Կորեա) – գոլֆի դաշտ, սահադաշտ, խաղատուն և կինոթատրոն;
3. Մյունխենի միջազգային օդանավակայան (Գերմանիա) -սերֆինգի համար արհեստական ալիքներով լողավազան;
4. Հանեդա միջազգային օդանավակայան (Տոկիո, Ճապոնիա) – պլանետարիում;

Haneda
5.Թաոյուան միջազգային օդանավակայան (Թայվան) – անվճար էլեկտրոնային գրադարան;
6. Դալլաս-Ֆորտ-Ուերտ միջազգային օդանավակայան (ԱՄՆ) -յոգայի ստուդիա;
7. Նեշվիլլի միջազգային օդանավակայան (Թեննեսսի նահանգ, ԱՄՆ) – կենդանի երաժշտական կատարումներ երաժշտասեր ճանապարհորդների համար;
8. Հոնգկոնգի միջազգային օդանավակայան-ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսներ և IMAX կինոթատրոն։ Airport-Cinema