Դուբայի Emaar Properties շինարարական ընկերությունը պատրաստվում է կառուցել նոր աշտարակ, որը կգերազանցի Բուրջ Խալիֆա աշտարակի ռեկորդը։
Նոր աշտարակը, որը կկառուցվի Dubai Creek Harbour-ում, կունենա սովորական և բաց վերելակներ, որտեղից կբացվեն հրաշալի տեսարաններ դեպի շրջապատը։ Բացի այդ, իրենց կայքում տեղ գտած հաղորդագրությունում Santiago Calatrava Valls ճարտարապետական ընկերությունը գրում է, որ աշտարակում կկառուցվեն ապակե հատակով երկու պտտվող հարթակներ, բայց չի բացահայտվում, թե որ հարկում կգտնվեն դրանք։
Շենքի ամրությունը կապահովվեն նույն կերպ, ինչ՝ Օստանկինոյի աշտարակը․ լարային մալուխների օգնությամբ։ Աշտարակի նախագծային բարձրությունը դեռևս գաղտնի է պահվում։
Այլ հոդվածներ
You might also like