Տեսանյութը, որտեղ տպավորիչ չափերով անհայտ արարածը Լոնդոնի արևելքում դուրս է գալիս Թեմզայից, ահաբեկել է բրիտանական մայրաքաղաքի բնակիչներին։ Հոլովակի հեղինակը՝ Լոնդոնի բնակիչը, հիացել է տեսարանով ճոպանուղու խցիկից, երբ հանկարծ գետից երևացել է խոշոր մի բան։ «Ես ճոպանուղու խցիկում էի,, երբ նկատեցի, որ հսկա մի բան շարժվում է ջրի մեջ և մի պահ դուրս եկավ ջրից։ Թեմզայում ապրում են կետեր, թե դա տարօրինակ սուզանավ էր», —հարց է ծագել տեսանյութի հեղինակի մոտ։
Տեղաբնակների շրջանում առավել տարածված վարկած է Լոխ Նեսսի հրեշի փախուստը շոտլանդական լճից։ Վարկածներից մեկի համաձայն՝ Լոխ Նեսսը ստորջրյա ջրանցքով միացած է օվկիանոսին, որով բնակիչները կարող են լքել լիճը։
Մասնագետները ենթադրում են, որ կադրում կետ է և միանգամից հիշում 2006 թվականին տեղի ունեցած դեպքը։ Այն ժամանակ իսկապես Թեմզա էր լողացել հինգմետրանոց կետ։ Բայց այս վարկածը ընդդիմախոսներ ունի, ովքեր նշում են, որ այս արարածը ավելի մեծ է և նրա լողալու ձևը հարցերի տեղիք է տալիս։