Իսպանիա․ ձեռագործների փառատոն կանցկացվի Բարսելոնայում

Այս հանգստյան օրերին Բարսելոնայում կանցկացվի   «Hand-made»-ի վարպետների հետաքրքիր փառատոն։ Տոնավաճառում կներկայացվեն հետաքրքիր աշխատանքներ ոչ միայն տեղական մշակույթից, այլև՝ այլ երկրներից։
«Hand-made» փառատոնը կանցկացվի  Fira de Barcelona ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 8-ից  10-ին արդեն երրորդ անգամ։ Այս տարվա փառատոնի  գլխավոր թեման  ճապոնական hand-made մշակույթն է։ Spain Handstitched Festival in BarcelonaՍեմինարներ, վարպետության դասեր, համտեսումներ, ցուցահանդեսներ և համերգներ․ սա այն ամենն է, ինչ գրավում է այստեղ հազարավոր զբոսաշրջիկների և տեղաբնակների։ Ինչպես նաև՝ հարցերի մեծ շրջանակ՝ նվիրված ձեռագործի տարբեր տեսակներին և   hand-made գաղափարներին։ Այս տարի Բարսելոնայում կցուցադրվեն ավելի քան  300 ընտրված ցուցանմուշ։

Spain Handstitched Festival in Barcelona

You might also like