Հանճարեղ ամերիկացի լուսանկարիչ Սթիվ ՄաքՔարիի լուսանկարներից ամենահայտնիները, ինչպես նաև՝ ամենաթարմերից մի քանիսը, ներկայացված են ցուցահանդեսին, որն անցկացվում է ապրիլի 1-ից սեպտեմբերի 25-ին Ռեջիյա դի Վենարիա թագավորական պալատի Citroniera delle Scuderie Juvarriane սրահում։Մեծն վարպետի ցուցահանդեսը կբացվի սև-սպիտակ լուսանկարներով, որոնք արել է Սթիվ ՄաքՔարրին 1979-ից 1980 թվականներին Աֆղանստանում իր առաջին ռեպորտաժի ժամանակ, որտեղ նա միացել էր մոջահեդներին, ովքեր պայքարում էին խորհրդային ներխուժման դեմ, և կփակվի որոշ «թարմ» լուսանկարներով, որոնք նա կրկին արել է Աֆղանստանում։
Այլ հոդվածներ