ԱՄԷ-ում կբացվի աշխարհում ամենաերկար զիփ-լայն ատրակցիոնը

Աշխարհում ամենաերկար զիփ-լայն ճոպանուղին կառուցել են Ռաս էլ Հայմա էմիրության Ջեբել Ջայս (Jabal Jais) լեռան վրա։ Սուր զգացողությունների սիրահարները կարող են իջնել   2,6 կիլոմետր երկարությամբ ճոպանուղուց հատուկ կախոցքի օգնությամբ։ Ճանապարհին նրանց առջև կբացվեն գեղատեսիլ տեսարաններ դեպի շրջապատող լեռները։

jet-set-zipline-uaeԶիփ-լայնի առաջին հերթը կսկսի գործել արդեն ապրիլին․ գրում է «Ռուսական էմիրությունները»։ Ակնկալվում է, որ նոր գրավիչ ատրակցիոնը դեպի էմիրություններ կգրավի էքստրեմալների աշխարհի տարբեր երկրներից։

Ներկայումս ամենաերկար զիփ-լայնը համարվում է Սան Սիթիի (ՀԱՀ) ճոպանուղին։ Նրա երկարությունը կազմում է  2 կիլոմետր, իսկ մարդու «թռիչքի» արագությունը՝ հասնում 120կմ/ժ-ի։

You might also like