Ֆինլանդիայում ստեղծվել է ավտոմոբիլային երթուղի շոգեբաղնիքի սիրահարների համար

Ֆինլանդիայի Տուրիզմի նախարարությունը ստեղծել է ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղի շոգեբաղնիքի սիրահարների համար։ Երթուղու երկարությունը  1200 կիլոմետր է, այն անցնում է վեց քաղաքներով և թույլ տալիս ճանապարհորդներին այցելել երկրի լավագույն շոգեբաղնիքներ։

Շոգեբաղնիքը Ֆինլանդիայի ազգային գանձն է և խորհրդանիշներից մեկը։ Նոր երթուղին ներառում է Հելսինկիի, Քոուվոլի, Միկկելիի, Սավոնլինի, Յուվյասկյուլի և Տամպերեյի շոգեբաղնիքները։ Զբոսաշրջիկները կլինեն հասարակական, մասնավոր, ավանդական և գերժամանակակից շոգեբաղնիքներում։ road route was created in Finland for sauna loversԸնդհանուր առմամբ, Ֆինլանդիայում կա շուրջ երեք միլիոն շոգեբաղնիք, որոնք բավարար են բոլոր ֆիններին միաժամանակ ընդունելու համար․ հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես ասվում է հին ֆինլանդական ասույթում՝ շոհեբաղնիքը ցանկացած հիվանդության բուժումն է։

Զբոսաշրջիկները կարող են այցելել հյուրանոցներին կից շոգեբաղնիքներ, պատմական հասարակական բաղնիքներ, շոգեբաղնիքներ, որոնք գտնվում են գեղատեսիլ լճերի ափերին, տորֆի շոգեբաղնիքներ կամ մեկնել ուղևորության շոգեբաղնիքային զբոսանավով։