ԱՄՆ-ի դեսպանատան պատմական շենքը, որը գտնվում է Մեյֆեր թաղամասում, կվերածվի հյուրանոցի․ հայտնում է The Telegraph-ը։
Գրոսվենոր-սքուերի վերանորոգման շրջանակներում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը, որը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին, կվերածվի 137 համարով շքեղ հյուրանոցի։ Հյուրանոցը կունենա սպա, հինգ ռեստորան, վեց խանութ և 1 000 հոգու համար նախատեսված պարահանդեսային սրահ։Դեսպանատան շենքի վերածումը հյուրանոցի կսկսվի հաջորդ տարի, երբ ամերիկյան դեսպան Մեթյու Բարզունը և նրա աշխատակիցները տեղափոխվեն Ուենդսվորթ թաղամասում գտնվող նոր շենք։
Այլ հոդվածներ
You might also like